Airbus ինքնաթիռների մոտ ծրագրային ապահովման խնդիրներ են առաջացել, FLYONE ARMENIA-ն հայտարարություն է տարածել
Հասարակություն
18:21 01/12/2025
Հայաստան

Airbus ինքնաթիռների մոտ ծրագրային ապահովման խնդիրներ են առաջացել, FLYONE ARMENIA-ն հայտարարություն է տարածել

Airbus ինքնաթիռների ծրագրային ապահովման խնդիրները մի շարք միջազգային ավիաընկերությունների չվացուցակներում հանգեցրել են ուշացումների և չեղարկումների՝ Airbus A320 դասի մոտ 6000 ինքնաթիռների թռիչքների ժամանակավոր կասեցման պատճառով ։ Այս մասին հայտնում են FLYONE ARMENIA ընկերությունից։

«Հայտնում ենք, որ FLYONE ARMENIA ավիաընկերության օդանավերի վրա խնդիրը չի տարածվել, և ավիաընկերությունը շարունակում է իրականացնել չվերթերն ըստ ժամանակացույցի` ապահովելով ուղևորների և բեռների անվտանգ ու հուսալի փոխադրումները»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Airbus ինքնաթիռների մոտ ծրագրային ապահովման խնդիրներ են առաջացել, FLYONE ARMENIA-ն հայտարարություն է տարածել